Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյն էջում նոր լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Զոնտիկի էվոլյուցիան, 90-ականներից մինչև մեր օրեր»:
Հիշեցնենք, որ այսօր սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանի այցն Արցախ՝ մասնավորապես այն, որ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ բոլորն առանց անձրևանոց էին և միայն Գոհար Աբաջյանի գլխավերևում էր աշխատակիցներից մեկն անձրևանոց պահել:
Բավականին ուշագրավ է այն փաստը, որ մի շարք երկրների նույնիսկ առաջին դեմքերը հենց իրենք են պահում իրենց անձրևանոցը:
Զոնտիկի էվոլյուցիան, 90-ականներից մինչև մեր օրեր
Posted by Taron Chakhoyan on Sunday, February 10, 2019