Հնարավոր է թույլ անձրև և մառախուղ։Եղանակի կանխատեսումը առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում`

 Փետրվարի 11-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

 Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին սպասվում է անձրև:

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!