Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է: Ներկայացնում ենք արարողության տեսանյութը:
Զինվորը «ժպտացող» մականունը ստացավ սոցցանցերի օգտատերերի կողմից, հոսպիտալում արված գրեթե բոլոր լուսանկարներում նա ժպտում էր:
Դավիթը նաեւ ասել էր, որ հարսանյաց հանդեսը Նոյեմբերյանի հարսանեկան տանն է անցկացվելու: Օրը՝ հունվարի 26-ն էլ պատահական է ընտրված․
«Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում։ Դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-ավելի վաղ մեր զրույցում ասել էր Դավիթ Գրիգորյանը: