Հյուսիսիռլանդական կենդանաբանական այգում շիմպանզեները աստիճան են սարքել և փախել, բայց հետո վերադարձել են: Դեպքը տեղի է ունեցել Բելֆաստի կենդանաբանական այգու զարմացած այցելուների աչքի առաջ։
Այցելուներից մեկի խոսքերով, որը միջադեպի ականատեսն է եղել, կապիկները ծառի մեծ ճյուղը հենելով պատին դուրս են եկել վանդակապատ տարածքից: Ըստ կնոջ, կենդանիները ոչ ագրեսիվ վարք են դրսևորել և մի փոքր թափառելուց հետո վերադարձել են վանդակապատ տարածք:
Ինչպես նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները, դա պայմանավորված է եղել նրանով, որ վանդակապատ տարածքի ծառերը փոթորկի հետևանքով թուլացել են, իսկ խելացի կապիկները կարողացել են դրանք կոտրել և որպես աստիճան օգտագործել: