Նաիրի Հոխիկյանն ու Նաիրա Զոհրաբյանը Սև լճի մասին ապատեղեկատվություն են տարածել

Համացանցում տևական ժամանակ բուն քննարկումների առարկա էր դարձել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Սև լիճ այցելությունը:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու լրագրող Նաիրի Հոխիկյանն անգամ գրառում արեցին, որ իրականում դա Սև լիճը չէր:

Համացանցում տարածվող ապատեղեկատվությունը հերքելու համար փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստիպված եղավ կատարել երկրորդ գրառումը, որտեղ ասվում էր.

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։

Ի դեպ Նաիրա Զոհրաբյանն արդեն հեռացրել է գրառումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ