Հայաստանում արտադրված «Քայլաբեր» սարքն արդեն փորձարկման փուլում է

Հայկ Ժամկոչյան — Մեկ-մեկ որ սրա վրա եմ լինում, մոռանում եմ, որ սայլակի վրա եմ եղել:

Քայլելը վերականգնելու հույսով 21-ամյա Հայկը մարզվում է Հայաստանում արտադրված նոր «Քայլաբերով»: Առաջին փորձարկվող սարքն արդեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է. «Քայլաբերով» կարելի է բուժիչ վարժանքները շարունակել նաև տանը:

Լուսինե Պողոսյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ) — Այնտեղ իր հետ այդպես պրոֆեսիոնալ չեն կարող աշխատել, բայց գոնե սարքի միջոցով կարող են կանխել մի շարք բարդություններ:

Եթե հաջողվի արտադրանքի հասցնել, 30 հիվանդություն կկարողանան կանխել՝ մանկական ուղեղային կաթվածից մինչև դեգեներատիվ այլ փոփոխություններ: Սարքի կլինիկական փորձարկումներն են ցույց տվել:

Հիմա Հայկին, օրինակ, սարքն օգնում է գլխուղեղում զարգացնել քայլելու համար պատասխանատու կենտրոնը, իսկ ձեռքերն ու ոտքերը շարժելիս սիմուլյատորի կառուցվածքային բոլոր մասերը միաժամանակ նաև ստորին անշարժ վերջույթներն են գործի դնում, ստեղծում քայլելու իմիտացիա:

Լուսինե Պողոսյան — Աշխատանքն արդեն լինում է, գլխուղեղի հետ հետադարձ կապը, երբ պերիֆերիկ շարժումների միջոցով, կրկնողական քայլքի միջոցով իրենց մոտ նստում է մկանային հիշողությունը:

Անկախ իր վնասվածքից՝ Հայկն իր համար առաջադրանք է սահմանել՝ զինվոր եղբորը տանն առանց անիվների է դիմավորելու:

Նպատակին հնարավորինս արագ հասնելու համար այսպես ամեն օր 40 րոպե կմարզվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ