«Դեպի անհայտություն» չվերթի տոմսերը վաճառվել են 2.5 րոպեում

Ավստրալացի մի խումբ ուղևորներ ռեկորդային կարճ ժամկետում գնել են տեղական ավիափոխադրող Qantas ավիաընկերության «դեպի անհայտություն» չվերթի տոմսերը,-հարղորդում է CNN-ը:

Անսովոր չվերթի տոմսերը սպառվել են 2.5 րոպեում: Դրանից հետո ավիաընկերության աշխատակիցները ստիպված են եղել սպասման ցուցակ կազմել: Թռիչքը «դեպի անհայտություն» կտևի 3 ժամ: Օդանավը կթռչի Սիդնեյից, կբարձրանա քաղաքի վրա, որպեսզի ուղևորներին ցույց տա Լուսնի խավարումը, այնուհետև կվերադառնա Սիդնեյի օդանավակայան:

Ավիափոխադրողը համագործակցում է աստղագետ Վանեեսա Մոսսի հետ, որպեսզի համատեղ մշակեն թռիչքի ամենաօպտիմալ ուղղությունը՝ Խաղաղ օվկիանոսի վրայով: Աստղագետը նաև օդանավում կլինի թռիչք ժամանակ, որպեսզի պատմի սուպերլուսնի մասին «ողջ ճշմարտությունը»: Հիշեցնենք՝ընդամենը երկու օր առաջ Qantas-ն առաջարկել էր զբոսաշրջիկներին հիանալ Լուսնով ՝«դեպի անհայտություն» թռիչքի ժամանակ: Բացառիկ չվերթի ուղևորները կհիանան այդ եզակի տեսարանով 13 կմ բարձրության վրա կամ ավելի ճիշտ՝Լուսնին 13 կմ-ով մոտեցած:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ