Թինա Կանդելակին «Ապոստոլ» ընկերության համասեփականատերն է, որն արտադրում է հեռուստատեսային ծրագրեր առաջատար ռուսական ալիքների համար և ապահովում է ամբողջական ցիկլով PR-ծառայություններ։ 2011 թվականի մայիսից նոյեմբեր ամիսներին դարձել է «Вятка-банка»֊ի տնօրենի խորհրդական։
2010 թվականին Թինան բացեց «Թինաթին» վրաացական ռեստորանը Մոսկվայում, Պլյուշխին փողոցում, ավելի վաղ այդտեղ գործում էր «Կնյազ Բագրատիոն» ռեստորանը։
Ռեստորանի ուտեստների մեծ մասի բաղադրատոմսերը պատկանում են Թինայի մորը՝ Էլվիրա Կանդելակիին։ «Թինաթին» ռեստորանը ստացել է մրցանակ Menu.ru պորտալի կողմից՝ ճանաչվելով 2010 թվականի լավագույն ռեստորան։
2012 թվականի հունվարի 29֊ին Թինան թողարկեց քաղաքական հաղորդում Դիմա Կամակաձեի հետ («Թռիչք Կամակաձեի հետ») և հանդիսանում է հաղորդման պրոդյուսերը։
2012 թվականի մարտին Թինա Կանդելակին պայմանագիր կնքեց Oriflame ընկերության հետ, որի համաձայն նա պարտավորվում էր 2 տարի ներկայացնել Oriflame֊ի ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, ինչպես նաև մասնակցել ընկերության բոլոր միջոցառումներին։ Կանդելակիի հոնորարը կազմում է 2 մլն․ դոլլար