Ո՞ւմ է պատկանում Երևանում միակ ու ամենաթանկարժեք ամենագնացը

Սուքիասյան եղբայրները, ինչպես նկատել ենք, հատուկ վերաբերմունք ունեն հատկապես բրիտանական թանկարժեք և բարձրակարգ ամենագնացների նկատմամբ։ Ակնհայտ է, որ հենց անգլիական լյուքս դասի մեքենաների սիրահար են։ Նրանց ընտանիքի տարբեր անդամներ վարում են Range RoverRange Rover Sport մեքենաներ:

Անցյալ տարի էլ եղբայրներից մեկը մյուսի ծննդյանը նվեր էր արել բրիտանական մեկ այլ թանկարժեք ու նորահայտ ամենագանց՝ Bentley Bentayga, որը ևս Rolls-Royce-ի նման, այս մակնիշի առաջին ամենագնացն է իր պատմության մեջ։

Դրանից հետո իր առաջին արտաճանապարհային մոդելը ստեղծեց Bentley-ի գլխավոր մրցակից Rolls-Royce-ը՝ անցյալ տարի ցուցադրելով այս պահի դրությամբ ամենաթանկարժեք ամենագնացն աշխարհում՝ Cullinan-ը։

Դրա գինը մոտ 350 հազար դոլար է, որն ավելի թանկ է, քան Bentley Bentayga-ն։

Թե ինչ արժեքով են ներմուծել և մաքսազերծել կոնկրետ այս Cullinan-ը, դժվար է ասել։ ՊԵԿ-ի պաշտոնական petekamutner.am կայքում ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվիչի ծրագրում Rolls-Royce մակնիշը բացակայում է, որ պարզեինք՝ որքան է այս մեքենայի մաքսազերծման արժեքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ