Պուտինը մերժել է ընդունել Քոչարյանին․ այցը ձախողվել է

Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական բնույթ կրող այցը Մոսկվա ձախողվել է։

Քոչարյանը նախ հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Պուտինից կտրուկ մերժում է ստացել։ Այնուհետև Քոչարյանը հանդիպում է խնդրել նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ և կրկին մերժում է ստացել։

Արդյունքում՝ նրան մնացել է միայն իր բիզնեսի հետ կապված հանդիպումներ ունենալ գործընկերների հետ, ծանոթանալ գործերի ընթացքին։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասել է, որ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար իրենք դիմել էին դատարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ