Ինֆարկտի 7 նախանշաններ, որոնց մասին պետք է իամանալ

Սրտամկանի ինֆարկտ նշանակում է սրտամկանի հյուսվածքի մահ։ Այն սուր կորոնար համախտանիշի (ՍԿՀ) տեսակ է, որը բնութագրվում է, որպես ՍԿՀ-ի ախտանշանների հանկարծակի կամ կարճ ժամանակում առաջացող փոփոխություն, պայմանավորված սրտի արյունամատակարարման նվազմամբ։

ՍԿՀ-ի մյուս պատճառների համեմատ (ինչպես օրինակ՝ անկայուն ստենոկարդիան), ՍԻ-ն առաջանում է, երբ զարգանում է բջջի մահ, որը հաստատվում է արյան հետազոտությամբ հատուկ կենսամարկերներով (սրտային սպիտակուց տրոպոնին կամ սրտային ֆերմենտ CK-MB):

Եթե ՍԻ ախտորոշված է, այն բաժանում են ST բարձրացումով և առանց ST բարձրացման ՍԻ՝ կախված ԷՍԳ տվյալներից։

Կա՞ն արդյոք նախանշաններ, որոնք մեզ նախապես զգուշացնում են մոտեցող վտանգի մասին:

Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, թե ինչ ազդակներ կարող է սիրտն ուղարկել մեզ ինֆարկտից մի քանի ամիս կամ նույնիսկ 1 տարի առաջ:

Սրտաբանները նշում են, որ սիրտը սնվում է իր զարկերակների միջոցով և համարվում է ամենամեծ մկանը և երբ այդ մկանը խնդիրներ է ունենում, դրանք անդրադառնում են մյուս օրգանների վրա:

Գոյություն ունեցող 7 նախանշանները հուշում են, որ հետազոտման կարիք ունեք: Եթե դրանցից երկուսը միաժամանակ նկատել եք, ապա դա նշանակում է, որ անհապաղ պետք է դիմեք մասնագետի և հետազոտվեք:

Յոթ նախանշաններն են՝

  1. Սեռական ֆունկցիայի խանգարում
  2. Շնչառության կանգ քնած ժամանակ և յուրաքանչյուր խնդիր, որ կապված է շնչառական համակարգի հետ
  3. Լինդերի այտուցվածություն, ցավ և արյունահոսություն
  4. Ոտքերի այտուցվածություն
  5. Սրտի առիթմիա
  6. Ցավ ուսերի և կրծքի շրջանում
  7. Շնչելու ժամանակ բարդություններ կամ հևոց

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ