Կառավարությունը ԱԱԾ-ին Կապանում եւ Գորիսում հողամասեր կհատկացնի պաշտպանության ամրապնդման համար

ՀՀ հարավ-արեւելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ պայմանավորված Կապան եւ Գորիս համայնքներից 0.5 հեկտար մակերեսով 5 հողամաս կհատկացվի ԱԱԾ-ին: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Այդ հողամասերը գտնվում են՝ Կապանի Դավիթ Բեկ, Կաղնուտ, Սղնաղ, Եղվարդ բնակավայրերում եւ Գորիսի՝ Շուռնուխ բնակավայրում:

Որոշման նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ն կընդունի Կապան համայնքի կողմից նվիրված հողամասերը եւ ՀՀ սեփականություն հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ