ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11:41, տեղի ունեցավ ամենախոշոր՝ Սպիտակի երկրաշարժը, որի պատճառով մեր ՀԽՍՀ–ն ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։

Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում: Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։

Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!