Ծերությունը ոչ թե տարիք, այլև հոգեվիճակ է, երբ թվում է՝ արդեն ապրված բոլոր դժվարություննրն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող և ոգևորող բան կա:
Ընդունված է համարել, որ տարիքի հետ մարդու առողջությունը բնականորեն նահանջում է, ի հայտ են գալիս այնպիսի առողջական խնդիրներ, որոնք դժվար թե մարդուն կանհանգստացեին ավելի երիտասարդ տարիքում:
Զարգացած երկրներում տարեց մարդկանց առողջական ու հոգեբանական խնդիրները, որոնք մեծամասամբ նաև շաղկապված են, վերահսկելի ու կառավարելի են սոցիալական հստակ քաղաքականությամբ:
Մեծահասակներին պատուհասում են հոգեբանական բավական լուրջ խնդիրներ, որոնք մեծագույն վտանգ են նրանց կյանքի որակին և խամրեցնում են ծերության օրերը: