«Դուք մեզնից որոշ գլուխներ արտագրել եք»․ Աշոտյանը՝ Կառավարության ծրագրի մասին

«Իմ պաշտոնավարումից հետո որպես ԿԳ նախարար՝ սա արդեն 3-րդ կառավարության ծրագիրն է, որտեղ կրթության բլոկը գրեթե 90 տոկոսով կրկնում է, կամ շարունակությունն է այն ռեֆորմների, որոնք 7 տարվա ընթացքում իրականացրել եմ ես եւ ԿԳ նախարարությունը այդ տարիներին:

Այսինքն` շատ կարեւոր է դա, որպեսզի բարեփոխումների շարունակականությունը գաղափարական, հատկապես կրթության բնագավառում ժառանգական լինի:

Դրանք վերաբերում են եւ հանրակրթության ոլորտին եւ բարձրագույն կրթության եւ նախակրթական , մասնագիտական կրթության ոլորտում ռազմավարական ուղենիշները չեն փոխվում»,- ասաց Աշոտյանը:

Աշոտյանի կարծիքով` լրջագույն խնդիր է կրթության զարգացման պետական ծրագրի հարցը, որը Կառավարության այս ծրագրով չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ