Դաստիարակությունը ամեն մի հասարակության կարևորագույն ֆունկցիան է:
Դաստիարակությունն ընդունված է անվանել մարդու հարմարումը գոյության պայմաններին:
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:
Երեխան ծնվելով ընկնում է իր համար բոլորովին այլ, դժվարություններով լի մի աշխարհ, որտեղ նրա հիմնական ու առաջին սյունը ընտանիքն է: Երեխան, աչքերը բացելով, տեսնում է իր ծնողներին, շփվում նրանց հետ:
Ծնողների վաղ ներգործությունները, որոնք նույնիսկ կարող են չգիտակցվել երեխայի կողմից, ազդում են նրա հետագա զարգացման վրա:
Շատ երեխաների վիճակված չէ զգալ ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը։ Երբ երեխան ծնվում է արատով ծնողները որոշում են նրան հանձնել մանկատուն։Մեր այսօրվա տեսանյութը հուսով եմ շատերի կյանքը կփոխի․․․