Երևան քաղաքի բոլոր մուտքերը հսկվում են ավտոմատներով

Մեր տեղեկություններով ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևան քաղաքի մուտքերի և ելքերի ճանապարհներին:

Տեղեկություններ կան, որ ոստիկաններն այս պահին փնտրում են վտանգավոր հանցագործների, ովքեր այսօր առավոտյան իրականացրել են դաժան սպանություն:

Ավելի վաղ հայտնել ենք յսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա քաղաքում, ժամանել Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ