Եթերում թեժ բանավեճի ժամանակ Ուկրաինայի նախագահի թեկնածուի վրա ջուր են լցրել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շախովը եթերի ժամանակ թեժ բանավեճի արդյունքում ջուր է լցրել նախագահի թեկնածու, Պետական ֆիսկալային ծառայության նախկին ղեկավար Ռոման Նասիրովի վրա։

Վեճի ժամանակ Նասիրովը հայտարարել է, որ մեկ տարում երկրում նվազագույն աշխատավարձը կարելի է դարձնել 15 հազար գրիվեն, իսկ կենսաթոշակը՝ 5 հազար գրիվեն։

Պատգամավորին դուր չի եկել ընդդիմադրի հայտարարությունը, որից հետո նա նրա վրա է լցրել բաժակի պարունակությունը։

 

«Ձեզ թարմանալ է անհրաժեշտ»,-հայտարարել է Շախովը և ջրել Նասիրովին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ