«Որ աղջկան կիսում ես մեջտեղից, կիսուր գալիս ճղվումա մեջտեղից». Հովհաննես Դավթյանը՝ աճպարար

Աճպարարը կրկեսի կամ էստրադայի արտիստ է, որը տեսողական պատրանքի վրա հիմնվելով, օգտագործելով զանազան հնարքներ, ցուցադրում է իրերի, կենդանիների և մարդկանց հայտնվելը, չքանալը, փոխակերպվելը։

Աճպարարները, ինչպես և ձեռնածուները հայտնի են հին ժամանակներից, նրանց արվեստի տարրերը կիրառվել են թափառաշրջիկ դերասանների (կատակագուսանների, լարախաղացների, հիստրիոնների, ժոնգլյորների) ներկայացումներում:

19–րդ դարում Փարիզում ելույթներ է ունեցել պատրանք ստեղծող սարքերի գիտարար Ի. Գուդենը։ Աճպարարությունը կրկեսային արվեստի ժանրերից է, որը ներառում է նաև այլ ժանրերի տարրեր (ժոնգլյորություն, ակրոբատիկա)։

 

 

Աճպարարները ներկայացումներում օգտագործում են հատուկ սարքավորում (աներևույթ զսպանակներով, կրկնակի հատակով արկղեր, հայելիների տարբեր համադրումներ և այլն), կիրառելով բնատեխնիկական գիտությունների` օպտիկայի, մեխանիկայի ընձեռած հնարավորությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ