Բրազիլիան աշխարհին հայտնի է իր սուրճով, ֆուտբոլով, կառնավալներով, սամբայով ու ամենակարևորը՝ սերիալներով։Մեծից փոքր, շունչներս պահած, սերիալը սկսելուն պես գործերը թողած վազում էինք էկրանի մոտ՝ բաց չթողնելու հերթական սերիան։ 2008-ին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան լատինաամերիկյան սերիալները, բայց ջերմ հիշողությունները դեռևս թարմ են։
Իսկ դուք թվարկվածներից քանի՞սն եք հիշում:
Սուրճ կնոջ բուրմունքով
1993 թ. ցուցադրված սերիալի գլխավոր հերոսուհին կապուտաչյա, շիկահեր Գավիոտան էր:
Բլանկոյի այրին
Փոքրիկ ավանի՝ Տրինիդադի հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ ավանի ամենահարուստ և հարգված կնոջ՝ Դոնյա Պերֆեկտա Ալբարասին Բլանկոյի տանն է հայտնվում Ալիսիա Գուարդիոլա անունով մի կին: Այդ կինը նրա թոռների մայրն է և ավագ որդու՝ Ամադորի կինը, ում սպանելու մեղադրանքով Ալիսիան հայտնվել էր բանտում: Հիմա միակ բանը, որ նա ուզում է, երկվորյակ որդիներին՝ Ֆելիպեին և Դուվանին վերադարձնելն է, ովքեր գերբնական հատկություններով են օժտված:
Կասանդրա
Այն ցուցադրվել է ավելի քան 180 երկրում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստանովելի ժանրում ամենաշատ երկրներում ու լեզուներով ցուցադրված սերիալ:
«Կլոնը» բրազիլական հեռուստանովել է, որը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Թաքնված հույզեր
«Թաքնված հույզեր» հեռուստանովելն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։
Վայրի հրեշտակը
Սերիալը նկարահանվել է 1998-1999 թվականներին։ Գլխավոր հերուսուհուն մարմնավորում է Նատալյա Օրեյրոն։
Գնչուհիները
Գնչուական կյանքի մասին պատմող սերիալները միշտ էլ հետաքրքրել են հեռուստադիտողներին:
Գնչուական արյուն
Հեռուստանովելի սյուժեն զարգանում է երկու թշնամի ընտանիքների միջև: Սակայն երեխաների շնորհիվ մի օր մահացու թշնամանքն ու իրական ատելությունը վերափոխվում են անհավատալի կրքի ու սիրո։
Վայրի կատուն
Լատինամերիկյան կրքերի ու անսահման սիրո մասին պատմում էին Մարլենա Ֆավելան ու Մարիո Սիմարոն։
Սիրո գերին