Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնի, պրեմիերան տեղի կունենա փետրվարի 13-ին` իր մայրիկի տարեդարձի օրը: «Գտել եմ» կոչվող երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Գուրոն:
Երգչուհու խոսքով` նոր երգը մեղեդային է, երջանիկ սիրո մասին:Երգի անվանումն ընտրել է երկրպագուների հետ` օնլայն հարցման միջոցով. «Մեծ մասը քվեարկեց «Գտել եմ» տարբերակի օգտին, այդպես էլ անվանեցինք երգը:
Երգը նվիրում եմ բոլոր սիրահարներին ու նաև մայրիկիս, քանի որ փետրվարի 13-ին իր ծննդյան օրն է: Երգը շատ երջանիկ սիրո մասին է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր սիրահար իրեն կգտնի այս երգի մեջ: Հուսով եմ, որ այն իսկապես կդասվի սիրո մասին այն երգերի շարքում, որոնք ամենից շատն են ճանաչվել ու սիրվել»:
Նա նշեց, որ ստեղծագործական դադարի չսպասեն:
«Շատերը մտածում են, եթե բալիկի եմ սպասում, կարող է դադար լինի, հատկապես, փոքրիկի ծննդից հետո։ Ես այն արտիստներից եմ, որ զգացնել չեմ տա բացակայությունս: Մեր կոլեգաներից շատերն են հղիության փուլում շարունակել ստեղծագործել, ճամփորդել, ես էլ եմ այդպիսին լինելու:Փառք Աստծո, հղիությունս շատ ծանր չի անցնում, այնպես որ դադար չի լինի: Մենք երկուսով կստեղծագործենք:)»,-եզրափակեց երգչուհին: