Վանեցյանը ժամանակին Տարոն Մարգարյանին հրավիրում էր հարցաքննության, իսկ այսօր Տարոնի հետ նույն ցուցակով գնում է ընտրության

Ժամանակին, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր, «Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին կանչում էր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Անգամ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  ժամանակին հպարտ ձևով հայտարարում էր նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Բայց արի ու տես, որ այսօր Վանեցյանը Տարոն Մարգարյանի հետ նույն ցուցակով գնում է արտահերթ ընտրության։

Ինչպես հայտնում է «Հրապարակ» թերթը, «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել, «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել եւ հեռացել, իսկ ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է»:

Եվս մեկ անգամ ապացուցվում է այն փաստը,  որ պատվից խոսացող, բայց արդեն պատվազուրկ Վանեցյանը չունի և ոչ մի սկզբունքայնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ