Քոչարյանի սննդի հարցը լուծում են նրա հարազատները

hraparak.am-ը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դեռեւս չի ստացել Վերաքննիչ դատարանի ամբողջական որոշումը։

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքը՝ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի որոշման դեմ։

Նա նաեւ նշեց՝ նախնական որոշում ունեն՝ բողոքարկելու, սակայն մինչ այդ որոշումը պետք է ստանան։ Օրբելյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ Քոչարյանի հարազատները ամսական քանի՞ անգամ են կարողանում նրան տեսակցել, նա պատասխանեց․

«Կդժվարանամ ասել, եթե չեմ սխալվում՝ առնվազն 2 անգամ է նախատեսված, բայց կոնկրետ քանի անգամ են եղել, չգիտեմ»։

Հարցին՝ Քոչարյանը ՔԿՀ-ի սնունդն է ուտո՞ւմ, թե՞ իր հարազատներն են հոգում այդ հարցը, պաշտպանը նշեց․

«Սնունդը պարբերաբար իրեն տրամադրվում է, օրենքով սահմանված կարգով ասմվա մեջ մինչեւ 70 կգ հանձունք ստանալու իրավունք ունեն կալանքի տակ գտնվող անձինք, բացառությամբ՝ որոշ տեխնիկակն խնդիրների, որ երբեմն առաջանում է, օրինակ Նոր տարվա օրերին, մնացած ժամանակ հարազատները տրամարդում են սնունդ։

Չեմ հարցրել՝ ինքը օգտվում է ՔԿՀ-ի սնունդից, թե ոչ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ