«Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին». Կարո Փայլանի հռետորական հարցը Թուրքիայի նախագահին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հռետորական հարց է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ինչո՞ւ է նախագահը հինգ տարի շարունակ ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ հղում հայ ժողովդրին»,– Twitter–ի իր էջում գրել է նա։

​Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։

 

Մակրոնը նշել էր, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ