ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը: Վարչապետը պատմել է, թե ինչպես է Հայաստանում հնարավոր եղել իշխանափոխություն իրականացնել:
«Իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող, որին վարձել է ժողովուրդը որոշակի գործ անելու համար: Ես կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից:
Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ»,-ասել է Փաշինյանը։
Համացանցում այս մասին ինֆորմացիայի հայտնվելուց հետո ֆեյսբուքի օգտատերերից Էռնա Ասլանյանը կատարել է հետևյալ մեկնաբանությունը: