Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Զարմանում եմ էն ԲՈԼՈՐ մարդկանց վրա, ովքեր բողոքում են, որ ոչինչ չի փոխվել։
Օրենքի երկիր էին ուզում, հիմա վարչապետը օրենքի երկիր ա ուզում սարքի, բողոքում են, թե խի՞ ա օրենքով, էն ժամանակ սենց չէր, էէ հա բա, որովհետև սովոր էին «ՄԱՂԱՐԻՉՈՎ» գործ դզել֊փչել, ապօրինի գործերն առաջ տանել, բայց էսօր ԿԱ ՕՐԵՆՔ եվ վե՛րջ։
Կամ ենթարկվում եք օրենքին, կամ պատժվում եք օրենքով։
Մինչև #սերժահանրապետականառոբ մտածելակերպը չփոխվի, մինչև էդ ճահիճի ազդեցության տակից չհելնեք, Ձեր համար ՈՉԻՆՉ էլ չի փոխվի, «սաղ նույնն ա, բան չի փոխվել, նույն բանն ա» արտահայտությունը կմնա ձեր արյան մեջ։
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, ուղղակի ետ նայեք ու համեմատական անցկացրեք նախկինի ու ներկա իշխանությունների միջև, գուցե ներկայիս իշխանության մեջ շատ կա կադրերի պակաս, անհաջող կադրեր, ԲԱՅՑ ներկայիս իշխանությունները անկեղծ են, չեն խաբել ու ստիպողաբար չեն եկել։
ՀՀ վարչապետն ասել է բազմիցս, որ ցանկացած պահի, երբ ժողովուրդը անվստահություն կհայտնի, նա հրաժարական կտա և կզբաղվի լրագրությամբ ու գրքեր կգրի, նա և իր քաղաքական թիմը կառչած չեն աթոռից։
Զարմանում եմ էն ԲՈԼՈՐ մարդկանց վրա, ովքեր բողոքում են, որ ոչինչ չի փոխվել։Օրենքի երկիր էին ուզում, հիմա վարչապետը…
Posted by Գայա Խաչատրյան on Friday, February 8, 2019