Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Դիվան քշելով հասանք նրան, որ վարչապետն է արդեն թափուր աշխատատեղերի մասին հայտնում ու կոչ անում աշխատելու: Մնում է ձեր փոխարեն էլ աշխատի, ամսվա վերջում էլ բերի աշխատավարձը տա Ձեզ ու ասի կներեք, որ մի քիչ քիչ է:
Հա, էս երկրում բան չի փոխվել ու չի փոխվի նրանց համար, ովքեր սովոր են դիվանին պառկել, չաշխատել ու իրեց անգործոթյան ու անհաջողությունների համար մեղադրել կառավարությանը, անկախ նրանից, թե ով է երկրի վարչապետն ու նախագահը:
Բանը հասել է արդեն նրան, որ վարչապետն է արդեն հայտնում թափուր աշխատատեղերի մասին ու կոչ անում դիմել:
Դժգոհում են թե քիչ է աշխատավարձը` դե իհակե, տունը նստելուց հաստատ ավելի լավ չէ: Տունը նստելով ու չաշխատելով պետությունից նպաստ կստատան, էլ ինչի համար իրենց զոռ անեն:
Համաձայն եմ հնարավոր է պայմանները մի փոքր լավը չեն, բայց դե տանը նստելուց հաստատ լավ է:
Դե դուք այդ նույն ֆաբրիկայում աշխատողներից մի քանի գլուխ բարձր եք …
Մեկ էլ թե դու կաշխատե՞ս 120.000-ով:
Հ.Գ. ժամանակին 30.000-ի դիմաց եմ աշխատել:
Այս երկրում բան չի փոխվի, քանի դեռ մարդիկ չեն հասկացել, որ աշխատելով ու օրենք չխախտելով պետք է ապրել:
Օրինակ են բերում Եվրոպան ու Ամերիկան, դե դրան զուգահեռ շեշտեք, որ այդ երկրներում մարդիկ սարսափում են օրինազանցության մասին նույնիսկ լսելուց:
Հ.Գ. ասել եմ, ու էլի կասեմ, էս երկրում միշտ էլ գործ կա, մնում է մարդկանց մոտ ցանկություն լինի աշխատելու:
Դիվան քշելով հասանք նրան, որ վարչապետն է արդեն թափուր աշխատատեղերի մասին հայտնում ու կոչ անում աշխատելու: Մնում է ձեր …
Posted by Taron Chakhoyan on Friday, February 8, 2019
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտնել էր Վանաձորում թափուր աշխատատեղերի մասին: