ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը և Ռուսաստանի Ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան հանդես են եկել զուգերգով:
Երգը կոչվում է Дочка моя «Իմ աղջիկ»: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Երաժշտությունը՝ Կարեն և Սևակ երաժշտական խմբինը: Ռեժիսորը Արեն Բայադյանն է:
Տեսահոլովակն արդեն հասանելի է «Յութուբ»-ում: Այն սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է նաև Արման Հովհաննիսյանը: Տեսանյութին կից երգիչը գրել է. «Ամեն հայ հոր համար չափազանց կարևոր, հուզիչ ու բարդ օր կա՝ աղջկա հարսանիքը: Ձեզ եմ ներկայացնում «Дочка моя» երգի տեսահոլովակը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինայի հետ զուգերգով: