Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին գտնվում է ԱՄԷ-ում, այսօր պատրաստվում է համերգին: Համերգից առաջ Սիրուշոն հանդիպել է Մեսրոպ Սրբազանի հետ ու օրհնություն ստացել:
«Երեկ պատիվ ունեցա այցելելու ԱՄԷ Հայոց թեմի ազգային առաջնորդարան, Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի և զրուցել թեմի կաթողիկոսական Փոխ. Մեսրոպ Սրբազանի հետ»:
«Մեսրոպ Սրբազանի օրհնությունը ստանալուց հետո այսօր ինձ ավելի պատրաստ եմ զգում ելույթին»,-իր Ինստագրամի էջում գրել է երգչուհին և հրապարակել այս տեսանյութը.
Սիրուշոն իր երկրպագուներին տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունենալու Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառում, որտեղ հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու է Հայաստանը: