Վարչապետ Փաշինյանը հայտնել է թափուր աշխատատեղերի մասին

ՀՀ վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքի պաշտոանական էջում նոր գրառում է կատարել.

Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ:

Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը:

Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ:

Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, February 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ