1984 թվականին Գևորգ Դաբաղյանը ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան):
1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը:
1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր։
Համացանցում այսօր հայտնվել է նրա և Քիմ Քարդաշյանի լուսանկարը։