Boomnews.am-ի տեղեկություններով, սիրված ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջնական ապաքինվելուց հետո որոշել է նախապատրաստվել իր հարսանիքին։
Ըստ մեր նույն աղբյուրների՝ հարսանիքը տեղ է ունենալու ոչ շատ մեծ շրջապատով ու ամենայն հավանականության այն Հայաստանում չի լինի։
Հիշեցնենք, որ լուրեր են տարածվում, որ Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ։
Յոթ տարեկան հասակում Հենրիխ Մխիթարյանը ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։
Մինչև 2018 թվականը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում` որպես կիսապաշտպան։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Ութ անգամ (յոթերորդ անգամ անընդմեջ[8]) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։
Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում