«Արջ զիվոր»․ ով մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին

Վինիպեգին 1914 թվականին ձեռք է բերել կանադական բանակի լեյտենանտ Հարի Քոլբորնը։

Հարին արջուկին Օնտարիոյի Ուայթ Ռիվեր քաղաքի մոտ նրա մորը սպանած որսորդից 20 դոլարով ձեռք է բերել արևմտյան ռազմաճակատ ուղարկվելուց առաջ և գաղտնի տեղափոխել է Մեծ Բրիտանիա։

Արջուկը անմիջապես դարձել է ռազմական կորպուսի կենդանի թալիսմանը, որտեղ Քոլբորնը անասնաբույժ էր ծառայում։

Քոլբորնը արջուկին Վինիպեգ է անվանել կամ համառոտ՝ Վինի, ի պատիվ իր հայրենի քաղաքի պատվին։ Ֆրանսիա մեկնելուց առաջ Քոլբորնը Վինիին հանձնել է Լոնդոնի կենդանաբանական այգուն, իսկ պատերազմից հետո հրաժարվել է արջուկին ետ՝ Կանադա տանել և նվիրել է կենդանաբանական այգուն։ Վինիպեգը Լոնդոնի կենդանաբանական այգում ապրել է 20 տարի և սատկել է 1934 թվականի մայիսի 12-ին։

Այս ամբողջ ժամանակ Վինիպեգի պարենավորումը ապահովել է կանադական ռազմական անասնաբուժական կորպուսը, որի մասին փաստող հուշատախտակ է փակցվել 1919 թվականին արջի վանդակի վրա։

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!