Հարց․ Ո՞ վ է նկարի հեղինակը

Աստղալից գիշեր (հոլ.՝ De sterrennacht), հոլանդացի պոստմոդերնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգի առավել հայտնի կտավներից է։

Ստեղծվել է 1889 թվականի հունիս ամսին։ 1941 թվականից գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Վան Գոգը նկարում պատկերել է Սեն Ռեմի դե Պրովանսի ննջասենյակից բացվող գիշերային տեսարանը և երևակայական գյուղ։

Նկարում պատկերված է գիշերային բնություն։ Առաջին հայացքից դիտարկելիս ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես աստղերն ու լուսինը՝ իրենց վառ արտահայտվածությամբ։

Բացի դրանից` վան Գոգն օգտագործել է որոշակի հնարքներ երկնային մարմիններին ավելի դինամիկ տեսք տալու համար. լուսինը կարծես գտնվում է շարժման մեջ։ Նկարի ձախ հատվածում պատկերված են դեպի աստղերն ու լուսինը ձգվող ծառեր՝ կիպարիսներ։ Հետին պլանում երևում է փոքրիկ գյուղ, որտեղ տիպիկ նիդեռլանդական գմբեթով եկեղեցի կա։ Վան Գոգը օգտագործել է իմպաստո տեխնիկական՝ ներկի տեղադրումը թանձր շերտով, ինչի շնորհիվ երկինքը շաղված տեսք ունի և կարծես շարժվում է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ