Վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»:

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, February 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ