Հայաստանի Սահմանադրությունը ինչպես կարող է բ#նաբարած առաջնորդը խոսում է հակասահմանադրական կետերից, այն պարագայում, երբ…

Լևոն Տեր — Պետրոսյանը հակասահմանադրական է համարում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Անցյալից հնչող և վերջին ժամանակներում ահագնացող այս  ձայնը կարծես անհանգիստ է։ Պատճառներ շատ կան անհանգստանալու, քանի որ օր օրի ջրի երես են դուրս գալիս անցյալում անգործության կամ գոնե պետական ապարատի մսխման շատ վառ օրինակներ և հանրության աչքի առջև փլուզվում է առաջին նախագահի միջազգային մակարդակի դիվանագետ լինելու միֆը։

Բայց, անցյալը թողնելով իր տեղում՝  հետաքրքիր է արձանագրել այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրությունը ինչպես կարող է բռնաբարած առաջնորդը խոսում է հակասահմանադրական կետերից, այն պարագայում, երբ իր կառավարած տարիներին այդպես էլ սահմանադրական կարգերը մնացին շինծու և պետական ապարատին ծառայող։

Լևոն Տեր — Պետրոսյանը լավ կանի,  իր իսկ ստորագրած զինադադարի բացատրությունները հնչեցնի, թե այդ ինչպես է հաղթած կողմը ստորագրում զինադադար և համաձայնվում տարածքներ հանձնի և ,միջազգային կարգի դիվանագետ լինելով , այդպես էլ չի հանձնում և պատասխանատու պահին հրաժեշտ տալիս պաշտոնին և մինչև խոր ծերություն անցնում ժողովրդի հաշվին ապրելու։

Անցյալից եկող այս զառանցանքը արդեն հոգնեցնում է կամ ավելի մեղմ ասած հնացած է։ Դուք ձեր ժամանակ չկարողացաք երկրին իրապես տեր լինել և պետականության հիմքեր դնել։

Ժամանակն է հասկանալ, որ ձեր ժամանակները անցել են և գնացքը վաղուց ձեզ ձեր արաժանի կանգառում  իջեցրել է և շարունակում է իր ընթացքը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ