2019-ը Խոզի տարի է, աստղերը խորհուրդ են տալիս այս տարի սիրային հարցերում նախաձեռնողականություն դրսևորել։ Հոգատար և հեռանկարային տարի է բոլոր կենդանակերպի նշանների համար:Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս և ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ:
Խոյ։Լավ լուր, միայնակ Խոյերի համար, այս տարի սերը ձեր դուռը կթակի, այն էլ շատ անսպասելի կամ ամենաանսպասելի պահին։ Չի բացառվում նաև թեթև սիրավեպը կամ սիրախաղը։Ամուսնացած խոյերին ներդաշնակ պահեր են սպասվում, շատ լավ ժամանակ է երեխա ունենալու համար։
Ցուլ։Ցուլեր, պետք է հիմնովին փոխեք ձեր մտածելակերպը, եթե ցանկանում եք հանդիպել ձեր կյանքի 2-րդ կեսին։ Դադարեք տրվել գայթակղություններին ու սկսեք լրջորեն մտածել ընտանիք կազմելու մասին։
Երկվորյակ։Դուք երկրպագուների պակաս չեք զգա, շրջապատված կլինեք ձեզ սիրող մարդկանցով, բայց շատ կարևոր է ճիշտ որոշում ու ճիշտ ընտրություն կատարելը։ Լսեք միայն ձեր սրտին։
Խեցգետին։Բարդ ընտրության առաջ կկանգնեք, լսեք ոչ թե սրտին, այլ ձեր կանխազգացմանը, որը հավատացեք, ձեզ չի խաբի։ Մի տրվեք էմոցիաներին, քանի որ հնարավոր է՝ տրվելով էմոցիաներին, շատ սխալ որոշում կայացնեք։
Առյուծ։Սրտակեր Առյուծներն այս տարի անճանաչալի կփոխվեն։ Սիրախաղերի սիրահարները վերջապես կցանկանան լուրջ հարաբերություններ հաստատել, ինչը ոչ միանգամից, բայց անպայման կստացի։
Կույս։Դադարեք ձեր կյանքի իդեալական ուղեկցի փնտրտուքները։ Հենց որ դադարեք իդեալական մարդ փնտրել ձեզ համար, սերը անպայման կայցելի ձեզ։
Կշեռք։Գալիք տարի եղեք նախաձեռնող, եթե «նստեք թախտին, սպասեք բախտին», այդպես էլ սպասելով կմնաք, ձեր փոխարեն մեկ ուրիշը ձեր սիրելիին առաջարկ կանի։
Կարիճ։Ոչ մի լուրջ փոփոխության այս տարի մի սպասեք, եթե զուգընկեր ունեք, նրա հետ ձեր կյանքը ներդաշնակ ընթացք կունենա, իսկ եթե միայնակ եք, հնարավոր է այս տարի այդպես էլ ձեր սիրուն չհանդիպեք։
Աղեղնավոր։Մեծ անակնկալներով լի տարի է սպասվում, հատկապես սիրային հարցերում, եթե միայնակ եք, անպայման կհանդիպեք ձեր 2-րդ կեսին։
Այծեղջյուր։Մի փոքր պետք է ձեզ վրա աշխատեք, 2-րդ կեսի ընտրության հարցում շատ մանրախնդիր եք, հենց դա է պատճառը, որ ոչ մեկի հետ չեք կարողանում տևական հարաբերություններ պահպանել։
Ջրհոս։Եթե ցանկանում եք, որ ձեր անձնական կյանքը դասավորվի, սկսեք ուշադրություն դարձնել ճակատագրի կողմից ձեզ ուղարկված նշաններին։ Աչք մի փակեք ձեր կողակցի թերությունների վրա։ Իրավիճակը սթափ գնահատեք և ամեն ինչ լավ կլինի։
Ձկներ։Աստղերը ձեզ շատ ռոմանտիկ տարի են խոստանում։ Անգամ եթե չհաջողվի լուրջ հարաբերություններ հաստատել, անակնկալների ու երկրպագուների պակաս չեք ունենա։