Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում:
Այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Մեր հարցին, թե նրա առողջական վիճակ կտրուկ վատացել է այդ պատճառո՞վ են տեղափոխել հիվանդանոց, Նովիկյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության նպատակով:
Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):
Նրան կրկին կալանավորելու որոշում էր կայացվել հունվարի 22-ին: