Իլոն Մասկն առաջարկել է Լուսնի և Մարսի վրա բազա կառուցել

Tesla- ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է Լուսնի վրա բնակելի բազա կառուցելու անհրաժեշտության մասին, այնուհետև` քաղաք Մարսի վրա։ Այս մասին հայտնում է Известия լրատվականը, մեջբերելով է Independent բրիտանական օրաթերթի հոդվածը։

«Մենք շատ երկար չենք եղել Լուսնի վրա: Մենք պետք է վերադառնանք այնտեղ և Լուսնի վրա մշտական ​​բազա կառուցենք: Ես խոսում եմ մշտապես բնակեցված բազայի, իսկ հետո՝ Մարսի վրա քաղաք կառուցելու մասին: Մարդկությունը կդառնա տիեզերական տեսակ՝ շատ մոլորակների բնակիչներ, և ոչ միայն մեկ»,- գրել է Independent- ը:

Մասկը նաև հայտարարել է, որ 2024 թվականին Լուսնի վրա վայրէջք կատարելու NASA-ի ծրագրերը կարող են իրականացվել։

Հայտնի է դարձել, որ SpaceX- ը «Արտեմիս» ծրագրի շրջանակներում շահել է NASA- ի տիեզերագնացներին Լուսին առաքելու պայմանագիրը: Նշվում է, որ պայմանագրի գումարը $ 2.89 մլրդ է: Ընկերությունը կմշակի առաջին առևտրային վայրէջքը, որն ապահով կերպով Լուսնի մակերես կհասցնի երկու ամերիկացի տիեզերագնացների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ