Տղամարդն իր հորը տարավ և թողեց ծերանոցում, սակայն երբ տուն վերադարձավ, որդու հարցից քիչ էր մնում ամոթից գետինը մտներ

Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ պետք է սիրել և գնահատել ծնողներին, ինչպես որ նրանք են լույս աշխրահ գալուց հետո սիրել ու հոգ տարել մեր մասին:

Պետք է անել ամեն հնարավոր բան մեր ծնողների օրը ուրախությամբ  լցնելու համար, քանի որ նրանք մեզ կյանք են տվել ու արել են հնարավոր ու անհնարինը մեզ համար:

Երկար խորհելուց հետո մի տղամարդ որոշեց, որ հայրն արդեն ծեր է և բեռ է դարձել իր համար, որքան էլ հեշտ չէր նրա համար այդ որոշումը, որոշեց հոր տանել ծերանոց:

Տուն վերադառնալուց հետո, երեկոյան, երբ ընտանիքը հավաքվել էր ճաշի սեղանի շուրջ, նրա 5-ամյա որդին հարցրեց.

— Հայրիկ, պապիկին ու՞ր ես տարել:

Ծերանոց, —  անտարբեր  պատասխանեց հայրը:

— Այնտեղ նրա համար ավելի լավ կլինի՞ :

Դե, պետք է որ ավելի լավ  լինի,  որովհետև ծերերի տեղը ծերանոցն է —  պատասխանեց հայրը:

5-ամյա տղան  գնաց  իր սենյակ ու վերադարձավ թուղթ ու գրիչը ձեռքին և ասաց.

 

 

— Հայրիկ,  ծերանոցի հասցեն ասա գրանցեմ, որ չմոռանամ:

— Որոշել  ես պապիկին  այցի գնա՞լ:

Ոչ, հայրիկ, հասցեն պահեմ ինձ մոտ, որ երբ ծերանաս քեզ էլ տանեմ այնտեղ, չէ որ ասում ես ծերերի տեղը ծերանոցում է:

Որդու պատասխանից  հետո հայրը քիչ էր մնում ամոթից գետինը մտներ:

Պատմության խրատը՝

«Վարվեք Ձեր ծնողների հետ այնպես, ինչպես որ կցանկանաք վարվեն Ձեզ հետ Ձեր երեխաները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ