Տեղյակ չեմ, փաշա ՜ … Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են․․․

Քոչարյանի ձեռքերն արյունոտ են 1991 թվականից, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Եթե ասածս հասնի Քոչարյանին, ինքն էլ գիտի՝ ինչ եմ ասում։

Ինձ համար հատկապես զայրացուցիչ է վերջերս Քոչարյանի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում, որին մասնակցել են մի շարք անձինք, անունները չտամ, որոնք բոլորը ժամանակին եղել են կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ նրա զինակիցների հանցակիցները։

Եթե որևէ մեկը գա իմ դիմաց կանգնի ու ասի՝ այդպես չէ, ես նրանց մեկ առ մեկ կապացուցեմ ասածս, ճակառ առ ճակատ։

Նրանք հիմա մնում են Ռոբերտ Քոչարյանի հանցակից շարունակությունը, և հիմա նրանցից շատերը վախենում են, որ իրենց կենսագրությունից երևան կգա այն ամենը, ինչ իրենց կյանքի ընթացքում արել են։

Ես ցավում եմ, որ Վիտալի Բալասանյանը ժամանակին լինելով ազնիվ զինվորական, վերջին տարիներին վերածվել է իշխանությունների կցորդի և նրանց հանցագործությունների երգողն է դարձել։

Ցավ եմ ապրում դրա համար, քանի որ ինքն իսկապես հերոս է և բարոյական իրավունք չունի գովերգելու հանցագործներին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ