«Քոչարյանը 2008-ին Տաշիր պիցցայում պիցցա էր բաժանում». Արամ Սարգսյան

Ռ. Քոչարյանը սոսկալի թույլ մարդու տպավորություն է թողնում, ինչը վայել չի նրան, ով երկրի ղեկավար է եղել և իրեն միակ տղամարդ է համարել… Նա պետք է ընդունի մեղադրանքը:

Նախկինները մեղադրում են նոր իշխանությանը Արցախի հարցում պարտվողական մոտեցման նախապատրաստվելու մեջ, անգամ տեղեկություններ հրապարակեցին, որ հունիսին ինչ-որ համաձայնագիր են նախապատրաստվում ստորագրել:

Բառիս բուն իմաստով անլուրջ ու հիմնազուրկ եմ համարում այդ ամենը: Որևէ հիմք չունեցող տեղեկատվական շանտաժ է, որը ներքին սպառման համար է՝ քաղաքական ուժերի կողմից, չեմ բացառի նաև ռուսական որոշակի ազդեցություն բանեցնելը:

Ռուսաստանը գազը օգտագործում է որպես քաղաքական լծակ, որպես մահակ բոլոր այն երկրներում, որոնց գազ է վաճառում, դա միանշանակ է, երբ որ Ռ. Քոչարյանը կալանավորվեց, գազը թանկացնելու խնդիր առաջացավ:

Ես համամիտ եմ Փաշինյանի հետ՝ ավելի լավ է գազը թանկանա, բայց մեր երկրում մարդիկ հավատան, որ արդարություն կա, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, առավել ևս, երբ խնդիրը կապված է Մարտի 1-ի ու երկրի արժանապատվության հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ