Տիկին վարչապետը հայտարարել է նախարարների թափուր պաշտոնների համար մրցույթ

Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ երեկ կառավարության շենքի դիմաց հայտարարեց քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկի մասին: Ապա բավականին պատասխանատու ձեւով տեղեկացրեց, որ հանդես է գալիս որպես այլընտրանքային կառավարության այլընտրանքային վարչապետի թեկնածու: Հենց այս մասին էլ զրուցեցինք նրա հետ «Իրավունք TV»-ի տաղավարում:

Մեզ իսկապես սպասվում է լուրջքաղաքական գործընթաց` այն էձեւավորել ազգային, նժդեհյանգաղափարախոսությամբ եւ ազգայինհիմքի վրա քաղաքական օրակարգ, որինպատակն է առաջին հերթինմոբիլիզացնել ՀՀ-ում գործողհասարակական, քաղաքական տարբերշրջանակների ազգային ներուժը:

Մոբիլիզացնել այն մարդկանց, ովքերիսկապես հայրենասեր են, ներուժով լեցուն են եւ գիտակցում են այնմարտահրավերները, որ ՀՀի առջեւ առկա է:

Առաջին հերթին պետք էհամախմբել այդ կորիզը, եւ այն արդեն իսկ համախմբման փուլում է գտնվում,ու դրա շուրջ համախմբել նաեւ մյուս քաղաքական կուսակցություններիներկայացուցիչներին, ովքեր կընդունեն այդ սկզբունքը, որ ժամանակն է,վերջապես, ազգային պետություն ունենալու:

Ըստ իս, եթե պետություննազգային չէ, ապա այն պետություն չէ, այլ ինչ-որ կազմակերպություն է:

Մենքիսկապես ցանկանում ենք առանց որեւէ մեկի վրա ցեխ շպրտելու, որեւէ մեկինտգեղ իրավիճակների մեջ չներքաշելով` ազգային գործընթաց սկսել եւ բոլորկուսակցությունների առողջ ներուժը համախմբելով` ձեւավորելայլընտրանքային կառավարություն:

Եվ ես այսօր հասարակության եւքաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների առջեւ հանդես եմգալիս որպես այլընտրանքային վարչապետ:

Այնպես որ, ավելի ակտի՜վ :D

Posted by Taron Chakhoyan on Thursday, February 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ