Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը. Արայիկ Հարությունյան

Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Հիշատակի եռերգություն» միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ