Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։

Տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ»,-ասված է պարզաբանման մեջ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ