ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ սեփական աղբյուրներից։ Ավելի ուշ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրեց նաև Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Առաջին նախագահը հարցաքննվել է «Մարտի 1»- ի գործով՝ վկայի կարգավիճակով։
«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,– գրել է Մուսինյանը:
Նշենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նույն գործով հարցաքննվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։