Իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով Սիրիայում 4 զինվորական է տուժել

Սիրիացի 4 զինծառայող է տուժել Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Սիրիայի ՊՆ հայտարարությանը։

Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Գոլանի բարձունքներից և Դամասկոսի մատույցնեում մի քանի թիրախ խոցել։
«Ագրեսիան հանգեցրել է նրան, որ տուժել է 4 զինվոր, պատճառվել է նյութական որոշակի վնաս»,-ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են հրթիռների մեծ մասը։

Իր հերթին իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) մամլո ծառայությունը հայտում է, որ պաշտպանության բանակը հարված է հասցրել Սիրիայի տարածքի թիրախներին՝ ի պատասխան «երկիր-օդ» դասի հրթիռի արձակման, որն ընկել է Նեգեվ անապատում՝ ոչ հեռու Դիմոն քաղաքից, որտեղ գտնվում է Իսրայելի Միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ