Աշխարհի ամենամեծ 1,35 մլրդ դոլարանոց նավն այժմ Մայամիի ափերի մոտ է

Royal Caribbean նավաշինական ընկերության փոխադրամիջոցը կոչվում է «Ծովերի սիմֆոնիա»:

Այն ունի 15 տախտակամած, 22 ռեստորան, ինչպես նաև 6.680 հյուրի համար նախատեսված ահռելի մեծ չափերի հասնող դահլիճ:Մայամիի ափերի մոտ գիշերային խավարը բազմերանգ լույսերով ճեղքող նավն իսկական «ծովային գեղեցկուհու» է նման եղել:


«Ծովերի սիմֆոնիա»-ն Royal Caribbean-ի 25-րդ նավն է, որն առաջին ուղևորներին ընդունել էր ապրիլին:
Այն ունի 362 մ երկարություն, 65 մ բարձրություն: Նշվում է, որ նավը մեկ տարի շարունակ անընդհատ Մայամիի նավահանգիստ կվերադառնա: Աղբյուրը նկատում է, որ «Ծովերի սիմֆոնիա»-ն անմոռանալի ժամանակ է ապահովում տարիքային ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների համար:

Այնտեղ կա 22 ռեստորան, ավելի քան 40 բար ու սրճարան, որոնցից մեկում ըմպելիքները ռոբոտներն են մատուցում: Այդ ամենից բացի նավում կան խաղատներ, ջրային պարկեր, այգիներ՝ իսկական ծառերով ու բույսերով, լողավազաններ, խաղասրահներ, թատրոն և ժամանցի այլ վայրեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ