Մարգարիտա Սիմոնյանի 4-ամյա որդին խոսում է 5 լեզվով

Ռուս հայտնի լրագրող, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է հետեւորդների հետ կիսվում՝ ինչպես են երեխաներն օտար լեզուներ սովորում։

Հեռուստահաղորդավարուհին մեծ նշանակություն է տալիս երեխաների հոգեւոր զարգացմանը եւ հայտնել է՝ քանի լեզու գիտին որդին։

«Սովորում եք կարդալ։ Որդիս խոսում է 5 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն եւ չինարեն»,- Instagram-ում գրել է լրագրողը։

 

Հետեւորդները գովել են հեռուստահաղորդավարուհուն, իսկ հայ օգտատերերը գրել են, որ հպարտանում են շնորհալի հայրենակցով։

 Մարգարիտա Սիմոնյանը քաղաքացիական ամուսնություն ունի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ 2014թ.-ի սեպտեմբերին ծնվել է նրա որդին՝ Բագրատը։ Նույն ժամանակ սոցիալական ցանցերից մեկի էջում Քեոսայանը հաստատել է, որ հայր է դարձել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ սա զույգի երկրորդ երեխան է. 2013թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիանան։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ