«Նիկոլ Փաշինյան կոչվածի ճակատին ասում եմ …». միաջադեպ կառավարության դիմաց

Մի խումբ անհատ տաքսու վարորդներ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են արել՝ դժգոհելով անհավասար պայմաններից և պահանջելով համաներել լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը չվաճելու հետևանքով կուտակված տուգանքները:

Նրանց խնդիրը լսած կառավարության ներկայացուցիչը տաքսիստներին ուղարկել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այնտեղ նրանց ընդունել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

Վարորդնեը պահանջում էին օրինական ավտոկայանատեղիներ, վարորդական արտոնագրերի գների իջեցում, ինչպես նաև տեսախցիկների հանում:

Տաքսու վարորդներին կառավարության ընդունարանում լսեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խոստացավ վարորդների պահանջների կատարմանը հետամուտ լինել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ